Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում, մանդատը և դրա նպատակը մնում են. Ռիքեր


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքեր, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքեր, արխիվ

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին», - երեկ հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

«Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է: Թեև Մինսկի խմբի համանախագահների [փոխգործակցության] գործընթացն այլևս չի գործում: Եվ մենք ուղղակիորեն մասնակցում ենք կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացում», - ասել է Ռիքերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
«Մինսկի խումբը, ինչպես այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը մնում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Եվ ԵԱՀԿ-ը գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շատ սերտ կապ եմ պահպանում իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ, Եվրամիության հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի հետ, հենց ԵԱՀԿ-ի հետ», - նշել է Ռիքերը։

«Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», - հավելել է ամերիկացի դիվանագետը։

XS
SM
MD
LG