Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում


ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Նյու Յորքում, 19-ը սեպտեմբերի, 2022թ.
ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Նյու Յորքում, 19-ը սեպտեմբերի, 2022թ.

Առաջիկա օրերին Վաշինգտոնում կկայանա Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

«Մի քանի օրից մեկնելու եմ Վաշինգտոն, որտեղ կհանդիպեմ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ», - այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Երկու օր առաջ ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան - Ադրբեջան կարգավորման գործընթացում, և հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած հանդիպումը Նյու Յորքում:

XS
SM
MD
LG