Մատչելիության հղումներ

Լիզ Թրասը ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը


47-ամյա Լիզ Թրասն այսօր ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ Շոտլանդիայի Բալմորալ թագավորական նստավայրում Եղիսաբեթ երկրորդին հանդիպելուց հետո։ Թագուհին Բրիտանիայի 56-րդ վարչապետին պաշտոնապես հանձնարարել է ձևավորել կառավարություն։

47-ամյա Թրասի օգտին քվեարկել է կուսակիցների ավելի քան 57 տոկոսը, իշխող ուժի ավելի քան 80 հազար անդամ, նրա մրցակցի՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի թեկնածության օգտին տրված ձայների քանակը մոտ 60 հազար է։

Եղիսաբեթ երկրորդն այսօր ավելի վաղ Բորիս Ջոնսոնից ընդունել էր հրաժարականը վարչապետի պաշտոնից։

Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել երկու ամիս առաջ։ Նա այսօր հեռացել է նստավայրից։ Արդեն նախկին վարչապետին ծափերով են ճանապարհել:

XS
SM
MD
LG