Լիզ Թրասը հաղթեց պահպանողականների ընտրություններում և կլինի Բրիտանիայի նոր վարչապետը։ Այսօր հրապարակված ներկուսակցական ընտրությունների արդյունքներով արտգործնախարար Թրասը առավելության հասավ իր մրցակից ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի նկատմամբ։
Ավանդական արարողակարգից հետո 47-ամյա Լիզ Թրասը ստանձնելու է վարչապետի պաշտոնը և ձևավորելու է իր կառավարությունը։
Նախընտրական քարոզարշավում նա խոստանում էր շարունակել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։
2019-ի համընդհանուր ընտրություններում հաղթանակի հասած պահպանողակաների առաջնորդ և վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք սկանդալներից հետո հրաժարական է տվել։