Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտարարում է խոշոր առաջխաղացման մասին, Ռուսաստանը հերքում է


Ուկրաինական բանակի հակահարձակումից մեկ շաբաթ անց՝ երեկ, նախագահ Զելենսկին հայտարարեց առաջին խոշոր առաջխաղացման՝ երեք բնակավայր ազատագրելու մասին։

Թե որոնք են այդ բնակավայրերը, Կիևը պաշտոնապես չի նշում, սակայն պաշտոնյաները տեսանյութեր են տարածում, որտեղ երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորները երկրի դրոշը բարձրացնում մինչ այդ ռուսական վերահսկողության տակ եղած տարածքներում։ «Քայլ առ քայլ». մի լուսանկարի տակ գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նախագահ Զելենսկին էլ ընդգծել է ՝զինվորները նաև ռազմավարական բարձունքներ են ազատագրել։

Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը և բրիտանացի հետախույզները նույնպես նշում են, որ ուկրաինական զորքը որոշակի հաջողությամբ առաջ է գնում։ Կրեմլում սակայն այս տեղեկությունները առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում։ Ճիշտ հակառակը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը երեկ երեկոյան դաշնային հեռուստաընկերության եթերում կրկին հայտարարել է, թե Ռուսաստանն իր առջև դրված նպատակներից հետ չի կանգնելու. - «Ռուսաստանը կկատարի «հատուկ ռազմական գործողությամբ» բոլոր հայտարարված նպատակները»։

Ժամեր անց խոսել է նաև Ռուսաստանի նախագահը՝ հստակ ընդգծելով, որ մտադիր չէ դադարեցնել հարևան երկրի դեմ սկսած ագրեսիան։ Պուտինը կրկին պնդել է, թե Ուկրաինայի իշխանությունները լեգիտիմ չեն, և Արևմուտքն է մեղավոր Ռուսաստանի սկսած պատերազմի համար. - «Դոնբասում տեղի ունեցող ողբերգությունը նեոնացիստական ռեժիմի գործունեության հետևանքն է, որը 2014 թվականին բռնի ուժով զավթեց իշխանությունը Կիևում»։

Թեև պաշտոնական Մոկսվան չի մեկնաբանում ռուսական պաշտպանական գիծը կոտրելու և մի քանի բնակավայր ազատագրելու մասին ուկրաինական կողմի հայտարարությունները, սակայն Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչը այսօր ընդունել է, որ տեղում անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, որոշել են հետաձգել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն։

«Անվտանգության իրավիճակի պատճառով դադար ենք վերցրել», - ՏԱՍՍ-ին ասել էր Ռուսաստանի կողմից վերահսկվող վարչակազմի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովը: Սակայն ժամեր անց նա խմբագրել է ինքն իրեն՝ նոր ուղերձ տարածելով Տելեգրամ ալիքով. - «Հանրաքվեն, միևնույն է, տեղի կունենա, ինչ էլ որ լինի։ Որևէ մեկն այն չի չեղարկի»։

Զապորոժիեի ատոմակայանում լարվածությունը չի թուլանում

Մինչ այդ լարված է մնում է իրավիճակը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում, որը դեռևս մարտից գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Այսօր կրկին անջատվել է կայանը Ուկրաինայի էներգետիկ համակարգին կապող վերջին գիծը։ Ըստ «Էներգոատոմ» ընկերության, էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է ռուսական կողմի հրթիռակոծության ու հրդեհի պատճառով։ Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում է, որ ատոմակայանը և հարող տարածքը ռմբակոծում են ուկրաինական ուժերը։

Տեղում իրավիճակը գնահատելու համար անցած շաբաթ Զապորոժիե էին եկել Ատոմայաին էներգիյաի միջազգային գործակալության մասնագետները։ Նրանց մեծ մասն արդեն հեռացել է, երկուսը մնացել են մշտական դիտարկման համար։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ արդեն վաղը միջազգային կազմակերպությունը կհրապարակի իր առաջին զեկույցը ատոմակայանում ստեղծված իրավիճակին վերաբերյալ։ Այսօր այս հարցը քննարկել են նաև Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները։ Ըստ Ելիսեյան պալատի, էմաանյուել Մակրոնը կրկին ընգծդել է, որ ատոմակայանը չի կարող անտվանգ լինել, քանի դեռ ռուսական զորքը չի հեռացել այդ տարածքից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG