Ավելի քան յոթ հազար ուկրաինացի երեխա անօրինական կերպով տարվել է Ռուսաստան, հայտարարել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները չվերադառնան մեզ մոտ, նույնիսկ պարզեցրեց նրանց որդեգրման մասին օրենսդրությունը, - ասել է Լուբինեցը` հավելելով, - սա միջազգային իրավունքի խախտում է և վառ օրինակ այն բանի, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում ուկրաինացի ազգի նկատմամբ, քանի որ մեկ ազգության խմբի բռնի տեղահանումը ցեղասպանության ուղղակի սահմանումն է»։
Պաշտոնյան հավելել է, որ ռուս կամավորների հետ համագործակցությամբ Ուկրաինա է վերադարձվել 51 տարված երեխա։