Մատչելիության հղումներ

Գուտերեշի, Էրդողանի ու Զելենսկու այսօրվա հանդիպումը կենտրոնանալու է պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու վրա


Այսօր Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաքում հանդիպելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեկ արդեն ժամանել է Լվով։ Էրդողանի այցը նախատեսված է այսօր վաղ առավոտյան, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը, նշելով, որ սա Էրդողանի առաջին այցն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ եռակողմ գագաթաժողովը կենտրոնանալու է ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու վրա, ինչպես նաև ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա արտահանելու հետագա աջակցությանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ ակնակալվում է՝ կբարձրացվի պատերազմի քաղաքական լուծման անհրաժեշտության հարցը։

Նա հնարավոր է համարել, որ եռակողմ հանդիպմանը քննարկվի նաև Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիաճակը, ինչպես նաև Դոնեցկի մարզում Ելենովկա ավանի մեկուսարանում ուկրաինացի ռազմագերիներին հրետակոծելու միջադեպը հետաքննելու համար ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ստեղծելու հնարավորությունը։

Հուլիսի 20-ին Ելենովկայի մեկուսարանի հրետակոծության հետևանքով ուկրաինացի 53 ռազմագերի զոհվեցին, ևս 75-ը վիրավորվեցին, նրանք «Ազավ» գումարտակի մարտիկներ էին։ Թե՛ Ելենովկայի մեկուսարանը, թե՛ Զապորոժիեի ատոմակայանի տարածքը հրետակոծելու մեջ Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են միմյանց։

Նախատեսված է նաև Զելենսկի-Էրդողան երկկողմ հանդիպում

Լվովում նախատեսված է նաև Զելենսկի-Էրդողան երկկողմ հանդիպում։ Քննարակվելու են Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունների բոլոր ասպեկտները, որոնք գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա, նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լվովից մեկնելու է Օդեսա, որի նավահանգստից իրականացվում է ուկրաինական հացահատիկի արտահանում։

Հուլիսի 22-ին Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինայի պաշարված նավանգիստներից հացահատիկի արտահանում իրականացնելու պայմանների մասին։

Ակնակվում է ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկի արտահանում, որ ամբարված են Ուկրաինայի պաշարված նավանգիստներում։

Համաձայնագիրը ստորագրելուց հետո հացահատիկով բեռնված շուրջ մեկ տասնյակ նավ արդեն դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG