Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և եվրոպական մի քանի երկրներ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ են խնդրել


ԱՄՆ-ը և եվրոպական մի քանի երկրներ Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են խնդրել, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։

«Համապատասխան հարցում է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին»,- ասել է նա:

Սպասվում է, որ այլ հարցերի հետ միասին կքննարկվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Ուկրաինա կատարած այցի արդյունքները։

Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ օգոստոսի 11-ին էր հավաքվել՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այն ժամանակ գլխավոր թեման Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

XS
SM
MD
LG