Մատչելիության հղումներ

Կիևը հայտնում է տարբեր ուղղություններով ռուսների գրոհները ետ մղելու մասին


Ռուսների հարվածների հետևանքները, արխիվ, Կրամատորսկ, Ուկրաինա:
Ռուսների հարվածների հետևանքները, արխիվ, Կրամատորսկ, Ուկրաինա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռուսական ուժերը շարունակում են գերճշգրիտ զենքով հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին: Մինչդեռ, Կիևը հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են ետ մղել ռուսների գրոհները:

Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության, ռուսները Խերսոնի շրջանում հարվածներ են հասցրել Ուկրաինայի բանակի 46-րդ բրիգադի 3-րդ գումարտակի դիրքերին:

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացիները ետ են մղել ռուսների գրոհը Սլովյանսկի, Կրամատորսկի և Բախմուտի շտջաններում, իսկ Ավդեևկայի և Զապորոժիեի ուղղությամբ մարտերը դեռ շարունակվում են:

Ուկրաինայի միջուկային էներգիայի պետական ընկերության պաշտոնյաները հայտնել են, որ ռազմական գործողությունները սպառնում են Զապորոժիեի ատոմակայանին, որտեղ հրետակոծությունների հետևանքով կարող են վնասվել ռեակտորները կամ միջուկային թափոնների պահեստները:

XS
SM
MD
LG