Մատչելիության հղումներ

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, միջադեպեր չեն արձանագրվել․ ԼՂ ՊՆ


Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակվում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Իրավիճակն Արցախում լարվեց օգոստոսի 1-ի առավոտից։ Օգոստոսի 3-ին Պաշտպանության բանակն արդեն հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումներն, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը հայտնեց 2 զոհի, 19 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի մասին։ Օրվա վերջում տարածվեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը, որ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Արցախում մասնակի զորահավաքը 7 օր տևեց։ Վերջին մի քանի օրերին հաղորդվում է, որ շփման գծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Օգոստոսի 10-ին Արցախի նախագահը զորացրում հայտարարեց։

XS
SM
MD
LG