Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաղորդում է Լաչինը շրջանցող ճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտելու մասին


Ադրբեջանն այսօր հաղորդել է Լաչինը շրջանցող ավտոճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտելու մասին:

Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունը հայտնում է, որ ճանապարհը համապատասխանում է երրորդ տեխնիկական կատեգորիային: 2-ից 3 գիծ ունեցող ճանապարհի լայնությունը 7-ից 10․5 մետր է: Այդ ծրագրով կառուցվել է 149․5 մետր երկարությամբ և13.5 մետր լայնությամբ կամուրջ:

Ծրագրի վերջին փուլում ճանապարհի վրա տեղադրվել են հորիզոնական գծանշաններ, ճանապարհային նշաններ և պաշտպանիչ արգելապատնեշներ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը նշում է, որ Լաչին ավանը շրջանցող ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2021 թվականի հուլիսին:

Դրա ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10-ը կիլոմետրը Հայաստանի տարածքով է անցնելու:

Ճանապարհի կառուցումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:

XS
SM
MD
LG