Մատչելիության հղումներ

Բլինքենը քննադատել է Պեկինին անպատասխանատու քայլերի համար


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր հայտարարել է, որ Թայվանի շուրջ ավելի քան 40 տարի գոյություն ունեցող ստատուս քվոն փոփոխելու մտադրությունը գալիս է միայն Պեկինից։ Նա նշել է, որ Թայվանի և Չինաստանի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բայց վերջին տարիներին Չինաստանի գործողությունները հեռացնում են խնդիրը խաղաղ լուծելու պրակտիկայից՝ դեպի հարկադրանք և ուժի պոտենցիալ կիրառում։

Մանիլայում կայացած ասուլիսում Բլինքենը Պեկինին նաև հանդիմանել է ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի այցին հաջորդած գործողությունների համար։

Նա նշել է, որ հրթիռներ արձակելուց բացի Պեկինը անպատասխանատու ուրիշ քայլերի է դիմել։ «Ութ տարբեր ոլորտներում նրանք դադարեցրել են կապերը, որտեղ մեր երկու երկրները կարող են միասին աշխատել», - ասել է Բլինքենը, նշելով, որ Չինաստանը դադարեցրել է հաղորդակցության մի քանի կապեր զինվորականների միջև, ինչպես նաև որևէ համագործակցություն կլիմայի ոլորտում։

«Տարածաշրջանի և աշխարհի երկրները ակնկալում են, որ մենք՝ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը պատասխանատու կերպով կառավարենք մեր տարաձայնությունները»,- ասել է Էնթոնի Բլինքենը, նշելով, որ ԱՄՆ-ն բաց կպահի Չինաստանի հետ հաղորդակցության ուղիները՝ թյուրըմբռնումերի պատճառով լարվածությունից խուսափելու համար։

XS
SM
MD
LG