Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում

Լրացված

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը խոսել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունների կանխարգելման անհրաժեշտությանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Զրույցի բովանդակության մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

XS
SM
MD
LG