Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից․ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի առաջնորդի հետ


Վաշինգտոնը չի հրաժարվի կղզու նկատմամբ իր հանձնառությունից՝ չնայած Չինաստանի հակազդեցությանը, այսօր Թայվանի առաջնորդ Ցայ Ինգ-Վենի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Այսօր աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ», - ասել է Փելոսին իր կարճ ելույթում՝ շարունակելով․ - «Ժողովրդավարությունը պահպանելու Ամերիկայի վճռականությունը այստեղ՝ Թայվանում և ամբողջ աշխարհում, մնում է անկոտրում»:

Փելոսիի այցը մեծացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը․ Թայվանը տասնամյակներ առաջ անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում օտարերկրացի պաշտոնյաների այցերը Թայվան։ Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, ով այցելել է Թայվան 1997 թվականից ի վեր։

XS
SM
MD
LG