Թայվանում գործող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, որն այժմ գտնվում է Սինգապուրում, վաղն արդեն կարող շեղվել ասիական շրջագայության նախնական երթուղուց՝ ժամանելով կղզի։
«Փելոսին պատրաստվում է Թայբեյում մեկ գիշեր անցկացնել», - նշում են պարբերականները։
Թայբեյում լույս տեսնող «Ցզիու Շիբաո» թերթի տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը Փելոսին այցելելու է Թայվանի խորհրդարան։
Կղզու արտգործնախարարությունն այս հաղորդագրությունները չի մեկնաբանում։ Պաշտոնական Պեկինն անցած շաբաթ զգուշացրել էր, որ Փելոսիի՝ Թայվան ժամանելու դեպքում Չինաստանի ժողովդրա-ազատագրական բանակը «ձեռքերը ծալած չի նստելու»։