Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել զենքի վերահսկման օրինագծին, որը բարձրացնում է կիսաավտոմատ հրազենի գնորդների տարիքային շեմը՝ 18 տարեկանից հասցնելով 21-ի:
Փաստաթուղթը հավանության է արժանացել ձայների 223 կողմ, 204 դեմ հարաբերակցությամբ՝ պատգամավորները քվեարկել են հիմնականում իրենց կուսակցական պատկանելությանը համապատասխան։
Հաղորդվում է, սակայն, որ օրինագիծն օրենք դառնալու քիչ շանսեր ունի. Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի անդամները զենքի վերահսկման համատեքստում քննարկում են այլ միջոցներ, ներառյալ՝ հոգեկան առողջության ծրագրերի բարելավումը, դպրոցներում անվտանգության միջոցների ուժեղացումը:
Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի օրինագիծը դեմոկրատներին հնարավորություն է տալիս իրենց դիրքորոշումը ներկայացնել նոյեմբերին անցկացվելիք ընտրությունների նախաշեմին։
Վերջերս Նյու Յորքի առևտրի կենտրոնում և Տեքսասի դպրոցում կրակոցների համար կասկածվողները, ըստ իշխանությունների, երկուսն էլ 18 տարեկան են եղել, երբ գնել են հարձակումների ժամանակ օգտագործված կիսաավտոմատ զենքերը: