ԱՄՆ Տեքսաս նահանգի Յուվալդի քաղաքում կրակոցների հետևանքով զոհվել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և 2 ուսուցիչ։
Հարձակվողը՝ տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասը, սպանվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կրակոցից։
Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ, որն արգելափակում է զենքի վերահսկման հետ կապված օրենքների ընդունումը: