Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կքննի Տեքսասի դպրոցում սպանդի ժամանակ ոստիկանության գործողությունները


Յուվալդիում սգում են տարրական դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.
Յուվալդիում սգում են տարրական դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը քննելու է ոստիկանության գործողությունները՝ Տեքսաս նահանգի Յուվալդի բնակավայրի տարրական դպրոցում երեք օր առաջ տեղի ունեցած սպանդի ժամանակ։

Իրավապահների գործողությունները քննելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մինչ երեխաները հարձակվողի հետ փակված էին սենյակում և զանգահարում էին 911 հեռախոսահամարին, ոստիկանության սպաները սպասում էին դպրոցի միջանցքում։ Միջադեպի օրը հայտնի էր դարձել, որ ոստիկանները սպասել են 40 րոպե, մինչ դպրոցի պահակը կբերի բանալիները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահները սպասել են՝ կարծելով, թե որևէ մեկն արդեն ողջ չէ։

18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 27-ին Յուվալդիի դպրոցում սպանել էր 19 դպրոցականի, 2 ուսուցչի, և մոտ մեկ ժամ անց սպանվել՝ ոստիակնների կողմից։ Դեպքի վայրում՝ AR-15 ավտոմատ հրացանով զինված Ռամոսի մոտ իրավապահները հայտնաբերել էին 60 պահեստատուփ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG