Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ նոր բռնություն


Քորներսթոունի եկեղեցի այցելած մարդիկ սարսափի մեջ են հրաձգությունից հետո, Ամես, Իյովայի նահանգ, 2 հունիսի, 2022թ.
Քորներսթոունի եկեղեցի այցելած մարդիկ սարսափի մեջ են հրաձգությունից հետո, Ամես, Իյովայի նահանգ, 2 հունիսի, 2022թ.

Այովայի նահանգում Ամես ավանի Քորներսթունի եկեղեցու մոտ գտնվող ավտոմեքենաների կայանման տարածքում մի տղամարդ հրազենով սպանել է երկու կնոջ, ապա ինքնասպան է եղել:

«Մենք 911 համարով ահազանգ ստացանք այն մասին, որ Քորներսթոունի եկեղեցու մոտ հրաձգություն է և կան տուժածներ»,- ասել է փոխոստիկանապես Նիքոլաս Լեննին:

Միջադեպից ընդամենը ժամեր առաջ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին դիմել է տեսաուղերձով, ասելով, որ հարկ է անհապաղ միջոցներ ձեռնարկել և սահմանափակել զենք ձեռք բերելու ու պահելու օրենքները:

Վերջին շաբաթներին հրազենի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունեցել Նյու Յորքի, Օքլահոմայի և Տեքսասի նահանգներում:

Հատկապես աղաղակող էր Տեքսասում Յուվալդ ավանում հրաձգությունը, որի հետևանքով սպանվել է19 աշակերտ և 2 ուսուցիչ:

Այս տարվա ընդամենը հունիսի սկզբի դրությամբ, ԱՄՆ-ում հրազենից սպանվել է ավելի քան 18 հազար մարդ: Դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է զարգացած երկրների թվում:

Այնուամենայնիվ չնայած ամերիկացիներից շատերը հրազենով բռնությունն անվանում են «Ամերիկայի համաճարակ», Միացյալ Նահանգներում կա զենքի արտադրողների և զենք կրելու իրավունքի պաշտպանների հզոր լոբբի, որի վառ ներկայացուցիչները հիմնականում հանրապետականներն են:

Սենատում հանրապետականների և դեմոկրատականների ձայների ներկայիս 50-50 հարաբերակցության պայմաններում զենքի սահմանափակման հարցով օրինագիծ հաստատելու խնդիրը չափազանց բարդ է, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի առնվազն 60 քվե:

XS
SM
MD
LG