Իլոն Մասկը հայտարարել է «Թվիթերի» գնման գործարքը հետաձգելու մասին, քանի որ, ինչպես նշել է, չի ստացել սոցցանցից կեղծ օգտահաշիվների վերաբերյալ իրական վիճակագրական տվյալները։
Ընկերությունը կեղծ օգտահաշիվների թիվը հինգ տոկոսից պակաս է գնահատում, սակայն, միլիարդատեր գործարարի խոսքով, այդ հաշվարկները հաստատող մանրամասներ չեն ներկայացվել։
Մասկի հայտարարությունից հետո «Թվիթերի» բաժնետոմսերը նվազել են 20 տոկոսով: Առաժմ հստակ չէ, թե ինչպես կանդրադառնա կեղծ օգտահաշիվների հետ կապված իրավիճակը գործարքի վրա։
Մասքը «Թվիթերը» գնելու մտադրության մասին հայտարարել էր անցած անիս։ Գործարքը, որի արժեքը կազմում է մոտ 44 մլրդ դոլար, նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև 2022 թվականի ավարտը։
Որոշ ամերիկացի օգտատերեր քննադատել են Մասկին և դեմ արտահայտվել նրա կողմից սոցիալական այդ հարթակը ձեռք բերելու գաղափարին՝ մտավախություն հայտնելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո սոցցանցը կդառնա որոշակի սոցիալական և քաղաքական խմբերի նկատմամբ ատելություն սերմանելու հարթակ։
Մինչ այդ Մասկը արդեն «Թվիթերի» ամենամեծ բաժնետերն է, ապրիլի 4-ին բաժնետոմսերի մեկ տասներորդը ձեռքբերելուց հետո սոցցանցի բաժնետոմսերը թանկացել են 9 տոկոսով։