Իլոն Մասկի «Տեսլա» ընկերությունը 1,5 միլիարդ դոլարի բիթքոյն է գնել։ Նման խոշոր ներդրման արդյունքում բիթքոյնի կուրսը բարձրացել է նոր ռեկորդային մակարդակի։
Իլոն Մասկը նույնիսկ մտադիր է առաջիկայում «Տեսլա» էլեկտրական ավտոմեքենանները վաճառել նաև բիթքոյնով։
WEDBUSH SECURITIES-ի գործադիր տնօրեն Դենիել Այվիսի խոսքով՝ «Տեսլա»-ի այս քայլը փոխում է խաղի կանոնները։
Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է իրեն թույլ տալ համարձակ քայլերի դիմել։ Միայն անցած շաբաթ նրա կարողություններն ավելացան 11,5 միլիարդ դոլարով՝ «Տեսլա»-ի բաժնետոմսերի գնի թանկացման հաշվին։ Անցած շաբաթվա ընթացքում «Տեսլա»-ի բաժնետոմսերի գինը 7,5 տոկոսով աճել է ու շարունակում է բարձրանալ։