Tesla ընկերությունը առաջին անգամ բեռնափոխադրում է կատարել առանց վարորդի բեռնատարի միջոցով: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտնել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: ԱՄՆ Նևադա նահանգում գտնվող Tesla-ի գործարանից բեռը տեղափոխվել է Կալիֆորնիայի գործարան: 425 կիլոմետր տարածությունը երկու բեռնատարները անցել են 4.5 ժամում:
Սպասվում է, որ առանց վարորդների բեռնատարների սերիական արտադրությունը Tesla-ն կսկսի 2019 թվականից, իսկ հաջորդ տարվանից պատվիրատուները կստանան առաջին մեքենաները: