Մատչելիության հղումներ

Իլոն Մասկի ընկերությունը փորձարկել է ստորգետնյա արագընթաց առաջին ուղին


Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը նոր ծրագիր է իրականացնում:

Հրապարակված լուսանկարները վկայում են, որ երեքշաբթի Լոս Անջելեսում փորձարկվել է ստորգետնյա բոլորովին նոր տեսակի տրանսպորտային թունել:

Իլոն Մասկն ասել է, որ 3 կիլոմետր 200 մետր երկարությամբ թունելն առաջին քայլն է արագընթաց ստորգետնյ ատրանսպորտային ցանց ստեղծելու ճանապարհին:

Երկու տարի առաջ նա խոստացել էր թեթևացնել ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Լոս Անջելեսի տրանսպորտային գերծանրաբեռնված երթևեկությունը:

Իլոն Մասկի ընկերությունը նաև պլանավորում է ստորգետնյա արագընթաց ուղիներ կառուցել Չիկագոյում՝ քաղաքը միացնելով օդանավակայանին, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգտոնից մինչև արվարձանային Մերիլանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG