Մատչելիության հղումներ

«Տեսլա» ընկերության բաժնետոմսերի գինը վերջին երեք ամսվա ընթացքում կրկնապատկվել է


Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան «Տեսլա» ընկերությունը անցած 2019 թվականի ընթացքում վաճառքի է հանել 367 հազար 500 մեքենա՝ մոտավորապես 50 տոկոսով ավելացնելով տարեկան վաճառքի ծավալները:

Արտադրության ընդլայնումն ու վաճառքի աճը բարձրացրել են ընկերության բաժնետոմսերի գները: 2019 թվականի վերջին եռամսյակում մեկ բաժնետոմսի գինը 220 դոլարից հասել է 470 դոլարի:

Երեքշաբթի օրը «Տեսլա»-ն պաշտոնապես հանրությանը ներկայացրեց Չինաստանում արտադրված «Մոդել 3» Սեդան դասի առաջին ավտոմեքենաները: Շանհայի գործարանում տրվել է նաև մեկ ուրիշ մոդելի արտադրության ծրագրի մեկնարկը:

«Տեսլայի» հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է Շանհայի գործարանի առաջին արտադրանքի ցուցադրման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG