Մատչելիության հղումներ

Ինֆոգրաֆիկա

Ռազմական որ գործողություններն են ՌԴ-ն ու ԽՍՀՄ-ը համարել պատերազմ


Լուսանկար Երկրորդ համաշխարհային պատերազմից
Լուսանկար Երկրորդ համաշխարհային պատերազմից

Ո՞ր հակամարտությունները, ռազմական որ գործողություններն են Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ն անվանել պատերազմ: Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են դրանք որակվել ու համարվել Խորհրդային Միությունում և ներկայումս Ռուսաստանում: Օրինակ` 1939 թվականի ներխուժումը Լեհաստան ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում պաշտոնապես ստացել է «ազատագրական գործողություն արևմտյան Ուկրաինայում և արևմտյան Բելառուսիայում» անվանումը:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմը Ռուսաստանը որակում է «խաղաղության պարտադրում», իսկ արդեն ութերորդ օրն ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը` «հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պաշտպանելու նպատակով»: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմն է, որ նախկին Խորհրդային Միությունում հենց պատերազմ է համարվել:

Զինված հակամարտությունՊաշտոնական անվանումը Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում

Ներխուժումը Լեհաստան, սեպտեմբեր, 1939

Ազատագրական գործողություն արևմտյան Ուկրաինայում և արևմտյան Բելառուսիայում
Առաջին խորհրդա-ֆիննական պատերազմ (Ձմեռային պատերազմ), 1939-1940Ազատագրական գործողություն Ֆինլանդիայում «Ճակատամարտ ընդդեմ Սպիտակ ֆինների»
Երկրորդ աշխարհամարտ, 1939-1945Երկրորդ համաշխարհային պատերազմ (մասամբ Մեծ հայրենական պատերազմ)
Ներխուժում Հունգարիա, 1956«Մրրիկ» գործողություն, սոցցիալիզմի նվաճումների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորություն
Ներխուժում Չեխոսլովակիա, 1968«Դանուբ» գործողություն, սոցցիալիզմի նվաճումների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորություն
Արաբա-իսրայելական պատերազմներ, 1967-1973Միջազգային աջակցություն Եգիպտոսին ու Սիրիային
Սոմալիա-եթովպական պատերազմ, 1977-1979Միջազգային աջակցություն Եթովպիային

Աֆղանական պատերազմ, 1979-19

Միջազգային աջակցություն Աֆղանստանին
Առաջին չեչենական պատերազմ, 1994-1996Չեչնիայում սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված գործողություն
Երկրորդ չեչենական պատերազմ, 1999-2009Հակաահաբեկչական գործողություն Հյուսիսային Կովկասում
Ռուս-վրացական պատերազմ, 2008Խաղաղության պարտադրում
Ղրիմի բռնակցում, 2014Ղրիմի Ռուսաստանին վերադարձնելու հատուկ գործողություն, 2014
Պատերազմ Դոնբասում, 2014Մասնակցությունն այս պատերազմին հերքվել է
Պատերազմ Սիրիայում, 2011 – շարունակվում է մինչև հիմաԳործողություն ընդդեմ Սիրիայում միջազգային զինված ահաբեկչական կազմակերպությունների, 2015-2017
Ռուս-ուկրաինական պատերազմ, 2022Հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պաշտպանելու նպատակով

XS
SM
MD
LG