Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳ նախարարը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է բռնակցել Հարավային Օսիան


Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլի, արխիվ
Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլի, արխիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է բռնակցել Վրաստանից անջատված Հարավային Օսիան, ինչպես արեց Ղրիմի պարագայում:

«Կան այդպիսի ազդակներ, ու նույն սցենարը կարող է կրկնվել», - ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Հարավային Օսիան կարող է հանրաքվե անցկացնել, ինչպես անցած տարվա մարտին արեց Ղրիմը՝ ցույց տալու համար, որ տեղի բնակչությունը ցանկանում է միանալ Ռուսաստանին։

Ըստ վրաց պաշտոնյայի, Հարավային Օսիայում և Աբխազիայում այսօր ռուսական բանակի մոտ 11 հազար 500 զինծառայող կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG