Յալթայում երեկ ի վերջո բացվել է 1945 թվականի Յալթայի խորհրդաժողովի հիմնական դերակատարների՝ Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի 10-տոննանոց արձանախումբը, որի տեղադրումը բանավեճի առարկա էր դարձել տարբեր շրջանակներում։
Արձանախմբի բացման արարողությանը ներկա է եղել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
Արձանախմբի տեղադրմանը դեմ էին արտահայտվել Ղրիմի թաթարները՝ ասելով, որ եթե Ռուսաստանի իշխանություններն իսկապես դատապարտում են ստալինյան ռեժիմի հանցագործությունները, ապա պետք է հետ կանգնեն Ստալինի արձանը տեղադրելու «անբարո» որոշումից: