Մատչելիության հղումներ

Պետք է սպասել դժվար բանակցություններ, ասում է Ռուբեն Սաֆրաստյանը


Անցած տարի մեկնարկած գործընթացը ըստ էության չորրորդ փորձն է՝ կարգավորելու հայ - թուրքական միջպետական հարաբերությունները, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում նշեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նախորդ երեք փորձերը, որոնցից մեկը եղել է հասարակությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ոլորտում, ավարտվել են անհաջողությամբ, նշեց թուրքագետը՝ շարունակելով․ - «Ըստ որում, սրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ այս անգամ պարզ չի, թե ում միջնորդությամբ են այս բանակցությունները տեղի ունենում, կամ ընդհանրապես կա միջնորդություն, թե չէ։ Որովհետև նախորդ երկուսը տեղի են ունեցել ԱՄՆ միջնորդությամբ»։

«Սա, ուրեմն, ինչպես ասացի՝ չորրորդն է։ Պետք է սպասել դժվար բանակցություններ, ես չեմ կարծում, որ արագ այդ ընթացքը կլինի բանակցությունների։ Երկար կլինի, և ինձ համար դեռևս պարզ չի, թե ինչ արդյունք կլինի այդ բանակցությունների ընթացքում», - ասաց Սաֆրաստյանը։

Նրա ընդհանուր գնահատականն է՝ «քանի որ երեքը ավարտվել են անհաջողությամբ, չորրորդն էլ բավական մեծ շանսեր ունի, որ կավարտվի անհաջողությամբ»։ «Բայց սպասենք, տեսնենք», - հավելեց թուրքագետը։

Հարցին՝ իսկ իրեն ներգրավե՞լ են գործընթացում, իր կարծիքը հարցնո՞ւմ են՝ իբրև փորձագետ կամ այլ կարգավիճակով, ակադեմիկոսն արձագանքեց․ - «Ոչ։ Ես շատ, այսպես, ինտենսիվ հրապարակային ելույթներ եմ ունենում՝ գուցեև դրանք կարդում են և ուսումնասիրում են, բայց որպես այդպիսին՝ ոչ, ես չեմ մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, չեմ մասնակցում ներկա փուլում։ Իմ պատասխանը այդ է»։

Անցած տարի ազդարարվեց հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը, երկու կողմերը հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու մասին՝ թուրքական կողմից՝ փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, Հայաստանի կողմից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցազրույցը դիտեք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG