Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլը:
Ամանորի կապակցությամբ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները` վերահաստատելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։