Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 118-ով՝ հասնելով 344 հազար 379-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 328-ով և հասել 330 հազար 311-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 84 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 530 հազարի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 942-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 628 մարդ։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք
Դեկտեմբերի 24-ին Արցախում կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Այս տարվա ընթացքում իրականացվել է 31 հազար 757 թեստավորում, որից 4 հազար 745-ը եղել են դրական պատասխանով։