Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով, բուժվածներինը՝ 295-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով՝ հասնելով 344 հազար 126-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 295-ով և հասել 329 հազար 576-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 885 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 516 հազար 680-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 936-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 119 մարդ։

Արցախում՝ 13 նոր դեպք

Արցախում դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր,14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մեկ մահ։

2021-ի ընթացքում իրականացվել է 31 հազար 256 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 722 դեպք։

XS
SM
MD
LG