Հայաստանում «օմիկրոն» շտամ դեռ չի հայտնաբերվել, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից՝ դրական դեպքերից, անում ենք սեկվենավորում և ի լրումն, եթե կունենք հայտնաբերված դեպք, կհանրայնացնենք։ Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվատումները բավական բարձր շեմ են ապահովում պաշտպանության նաև այս շտամի հանդեպ», - ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանում իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում, 920 հազար 650՝ առաջին դեղաչափ, 670 հազար 710՝ երկրորդ դեղաչափ։