Միացյալ Նահանգների համակարգող մարմինը հաստատեց կորոնավիրուսի բուժման համար նախատեսված երկրորդ դեղամիջոցը։ Նախօրեին գերատեսչությունը պաշտոնապես հավանություն տվեց Pfizer ընկերության առաջարկած դեղահաբին, որը նույնպես կորոնավիրուսը տնային պայմաններում բուժելու համար է նախատեսված։
Merck և Ridgeback Biotherapeutics ընկերությունների համատեղ արտադրանքը կոչվում է «Մոլունպիրավիր», այն արդեն լայնորեն կիրառվում է Մեծ Բրիտանիայում։ Եվրամիությունում այն դեռևս պաշտոնապես չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից։
Մասնագետների գնահատմամբ՝ Pfizer-ի և Merck-ի դեղահաբերը ամենայն հավանականությամբ արդյունավետ են «օմիկրոն» շտամի դեպքում, քանի որ երկու դեղամիջոցներն էլ թիրախավորում են S-սպիտակուցը, որի մեջ գտնվում է շտամի առավել մտահոգիչ մուտացիաների մեծ մասը: