Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հաղորդում է 7 զոհի, 10 վիրավորի մասին


Նոյեմբերի 16-ին ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի 7 զինծառայող, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Բացի այդ, ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության, մարտերում վիրավորվել է 10 ադրբեջանցի զինծառայող։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։

Հայաստանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Երեկվա իրադարձությունների կապակցությամբ երկու երկրների դատախազությունները քրեական գործեր են հարուցել մի շարք հոդվածներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG