Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Գեոպրոմայնինգից» որպես նվիրատվություն ստացել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը


«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25 տոկոս բաժնետոմսերը։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսը։ Կառավարությանը նվիրաբերված 25 տոկոսը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը, որն էլ հետևապես անցել է Հայաստանի սեփականությանը։

«Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021-ի սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։

Ընկերությունից ըստ էության չեն մանրամասնում, թե ինչու որոշեցին նվիրել Կառավարությանը։ Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն նշել է, որ մտադիր են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է:

Շեշտելով, որ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ՝ Տրոցենկոն նաև ասել է, որ նպատակ ունեն առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը։

Ռոման Տրոցենկոն, ըստ Forbes-ի, 2020-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններից է: Նա 2019-ի մարտի 27-ին ձեռք է բերել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մոտ 48 տոկոս բաժնեմասը: Հայաստանի ամենամեծ՝ Սոտքի ոսկու հանքը շահագործողը ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն է։

Ըստ Կառավարությունն այսօրվա հաղորդագրության՝ նշելով, որ սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում՝ փոխվարչապետ

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն էլ ասել է, որ այս գործարքը կարող է «Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում»:

XS
SM
MD
LG