«Հուլիսի 14-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալու պահին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Վարդան Պ.-ին», - տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ «հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով»:
Կատարվում է հետաքննություն: