AstraZeneca-ն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ է, նման եզրահանգման են եկել Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալության փորձագետները, որոնք հետաքննում էին օքսֆորդյան դեղամիջոցով պատվաստվածների մոտ տրոմբների գոյացության դեպքերը։
Գործակալությունը պնդում է, որ որևէ կապ չի գտել AstraZeneca-ի պատվաստումների և որոշ հիվանդների մոտ տրոմբի դեպքերի միջև։
Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները և Իսպանիան անցած օրերին դադարեցրել են այդ դեղամիջոցով պատվաստումները՝ պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առանձին դեպքերում տրոմբոցիտների քանակի պակասի և բարդացումների մասին ահազանգերի պատճառով։