Մատչելիության հղումներ

Իսպանիան և Ֆրանսիան ևս դադարեցնում են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը


Իսպանիան և Ֆրանսիան միացել են այն երկրներին, որոնք դադարեցնում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:

Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը կսպասի ԵՄ փորձագետների պաշտոնական կարծիքի հրապարակմանը, ինչը վաղն է սպասվում՝ պատվաստումները շարունակելու մասին որոշում կայացնելու համար:

Երեկ էլԳերմանիան էր հայտարարել, թե սառեցնում է AstraZeneca- ի օգտագործումը: Գերմանիայի առողջապահության նախարարության մամուլի խոսնակը նշել էր, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար։

Ավելի վաղ եվրոպական մի քանի երկիր՝ Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան,Նորվեգիան և Նիդեռլանդները հայտարարել են բրիտանական պատվաստանյութի կիրառումը ժամանակավորապես սառեցնելու մասին` կասկածելով, որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ։

Նախօրեին AstraZeneca պատվաստանյութի հեղինակները հայտարարեցին, որ պատվաստանյութն անվնաս է` վկայակոչելով Բրիտանիայում և ԵՄ տարածքում AstraZeneca-ն ընդունած 17 միլիոն մարդկանց առողջական վիճակի ուսումնասիրությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հայտարարել էր, թե բրիտանական պավաստանյութի օգտագործման հետևանքով տրոմբների առաջացումը ապացուցված չէ, և հորդորել էր շարունակել AstraZeneca-ի կիրառումը, սակայն այսօր ԱՀԿ-ի խորհրդատվական կոմիտեն ասաց, թե ուսումնասիրում է այդ խնդիրը։

XS
SM
MD
LG