Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն հայտարարում է՝ AstraZeneca-ի պատճառով «խուճապի մատնվել պետք չէ»


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում խուճապի չմատնվել բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի կիրառման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Պաշտոնյայի խոսքով՝ AstraZeneca-ի կիրառման պատճառով մահվան որևէ դեպքի մասին փաստական ապացույց առայժմ գոյություն չունի։

«Վերջին օրերին մի շարք երկրներ հրաժարվեցին AstraZeneca-ի կիրառումից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ տեղեկություններ ի հայտ եկան, թե Եվրոպայում արտադրված այդ դեղամիջոցով պատվաստվածների մոտ արյան տրոմբեր են գոյանում։ Անպայման չէ սակայն, որ պատվաստման ու տրոմբների առաջացան միջև ուղղակի կապ լինի։ Նման դեպքերի հետաքննությունը, սակայն, նորմալ երևույթ է», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Դեղամիջոցների գրանցմամբ զբաղվող եվրոպական կարգավորող մարմնի ներկայացուցիչները ևս պնդում են,որ AstraZeneca-ի առավելությունները անհամեմատ ավելի շատ են քան դրա կիրառման հետևանքով ծագող խնդիրները։

Եվրոպական ու պետություններ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան, Նիդեռլանդները որոշել են դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։

XS
SM
MD
LG