Մատչելիության հղումներ

Վրաստանում մահացել է COVID-19-ի դեմ պատվաստված բուժքույրը


Վրաստանում մահացել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված բուժքույրը։ Այս մասին հայտնում են վրացական պաշտոնական աղբյուրները։

27-ամյա Մեգի Բաքրաձեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր նախօրեին AstraZeneca պատվաստանյութով սրսկվելուց անմիջապես հետո։ Նրա մոտ հաստատվել է անաֆիլակտիկ շոկ՝ ծանր ալերգիկ ռեակցիա։

Ըստ մասնագետների` Վրաստանում ամեն տարի տասնյակ նման դեպքեր են արձանագրվում, երբ այս կամ այն դեղամիջոցի կիրառումը հանգեցնում է նման ռեակցիայի։

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվելու կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստումներից։

XS
SM
MD
LG