Մատչելիության հղումներ

Crew Dragon տիեզերանավը երեկ բարեհաջող վայրէջք է կատարել


Crew Dragon տիեզերանավը երեկ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում, 2 օգոստոսի, 2020թ.
Crew Dragon տիեզերանավը երեկ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում, 2 օգոստոսի, 2020թ.

Իլոն Մասկի հիմնադրած և առաջնորդած SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը շաբաթ օրն անջատվել է միջազգային տիեզերակայանից և երեկ վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում:

Crew Dragon-ի անձնակազմի անդամներ Բոբ Բենկենը և Դագ Հարլին երկու ամիս են մնացել միջազգային տիեզերակայանում:

«Ես մեծ հավատացյալ չեմ, բայց աղոթում էի վայէջքի հաջողության համար»,- խստովանել է Մասկը:

Աստղանավորդ Դագ Հարլին ասել է, որ ինքն ու Բոբը տարիներ շարունակ աշխատել են այս ծրագիրն իրականություն դարձնելու համար, և հիմա չափազանց ուրախ են:

«Սա թերևս ամբողջ աշխարհի համար է նվաճում, գիտեք, հիմա դժվար ժամանակներ են, քիչ ես լսում լավ լուրեր, այս մեկը լավ լուր է Երկիր մոլորակի համար», - ասել է Իլոն Մասկը:

2011 թվականից սկսած՝ երբ դադարեցվեց «շաթլների» ծրագիրը, ամերիկացիները ռուսական հրթիռներով են մեկնել տիեզերք, սակայն շնորհիվ Իլոն Մասկի մասնավոր ընկերության ստեղծած հրթիռների և տիեզերանավերի, այդ կախվածությունը վերացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG