Մատչելիության հղումներ

2 հանրահավաք միաժամանակ` հաջակցություն վարչապետի և նրա հրաժարականի պահանջով


Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի հերթական բողոքի ցույցը: Նրանք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից 2 օր անց այսպիսի գործընթաց սկսեցին: Ընդդիմադիրների պահանջը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է:

Ցույցին զուգահեռ Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնց շարքում կային նաև զինվորականներ: Հավաքի ընթացքում նրանց կոչով դիմելու եկավ անձամբ վարչապետը` հորդորելով այս պահին ցույց չկազմակերպել, հեռանալ, եթե անհրաժեշտ լինի, ինքն անձամբ հանրահավաք կհրավիրի:

Զինվորականններն «Ազատության» հետ զրույցում նշեցին, որ պահանջում են, որ վարչապետ Փաշինյանը այժմ հրաժարական չկա. «Հավաքվել ենք, վարչապետի կողքը լինենք, հավաքվել ենք, որ այս աթոռի կռիվը չլինի: Առաջինը մեր զոհված տղերքի հիշատակը հարգեն, չսարքեն էս ամեն ինչը կապիկություն, համերգ, որ մարդիկ հավաքվում են, ծափ են տալիս, շվվացնում են, ոնց որ ինչ-որ մեկը երգում է, իրենք էլ ծափ են տալիս: Մենք տղերք ենք կորցրել, մենք ախպերներ ենք կորցրել: 4 օր առաջ ենք իջել պոստերից»:

Օրվա ընթացքում իշխանությունների ներկայացուցիչները մի քանի անգամ հորդորում էին վարչապետի աջակիցների հավաքին չմասնակցել: Հանրահավաքի ընթացքում այնտեղ էր նաև վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, ով «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե իրենք այս ցույցը կազմակերպեին, հրապարակում ազատ տեղ չէր լինի. «Մենք օրենք չէինք կարող խախտել, մենք որ կազմակերպեինք, այս հրապարակում չէր լինի կանգնելու տեղ»:

Նշենք, որ ընդդիմադիրները հիմա էլ` ցույցի ընթացքում շարունակում են պնդել, որ հրապարակի հավաքը իշխանություններն էին կազմակերպել:

XS
SM
MD
LG