Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցների արձագանքը Ալիևին ցայտնոտի մեջ դրեց. Վաղարշակ Հարությունյան


Անցած շաբաթ լարված էր իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ձախողված դիվերսիոն փորձից հետո Ադրբեջանն անցավ հակահարձակման՝ կիրառելով ծանր զինտեխնիկա, հրետանային միջոցներ: Հակառակորդի թիրախում էր նաև խաղաղ բնակչությունը:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Վաղարշակ Հարությունյան. – Մենք, բնական է, եզրակացություն ենք արել, և այն բացթողումները, ինչ որ եղել են [2016 թվականի] ապրիլյան գործողությունների ժամանակ, մենք դա ուղղել ենք, և այսօր մեր բանակը գործել է հստակ՝ անկախ նրանից, որ սա եղել է լոկալ ռազմական գործողություններ:

Այստեղ ես կարող եմ նշել հետևյալը՝ որ իրենց ցույց են տվել շատ լավ այն դիրքի հրամանատարը, զինվորները և մինչև մեր բանակի Գլխավոր շտաբը, որոնք միանշանակ ճիշտ են գնահատել իրավիճակը, համապատասխան քայլեր են ձեռնարկել և հետ են մղել ադրբեջանցիների այդ հարձակումը:

Մյուսը՝ շատ հստակ են գործել, համատեղ, կոորդինացված զորատեսակները՝ հրետանին, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, ու այստեղ երևաց, որ բանակը դա շատ լավ կարողացավ կազմակերպել և իրականացնել:

Խոցվել են մեծ քանակի անօդաչու սարքեր, տանկեր են խոցվել և այլ անձնակազմ: Ուզում եմ շեշտել, որ հարձակմանը մասնակցել են «Յաշմա»՝ այդպիսի հատուկ նշանակության ջոկատներ և այլ պատրաստված, որոնք լավ պատրաստված են, լավ զինված են եղել, և մեր հասարակ մոտոհրաձիգները նրանց հետ են մղել և հասցրել են մեծ քանակի վնաս և զոհեր են ունեցել այդ ջոկատները:

Հա, ես կարծում եմ՝ հիմա, այս պահին, և՛ ռազմական առումով՝ իրենք քիչ հավանական է, որ շարունակեն, իսկ ռազմաքաղաքական տեսանկյունից՝ ես ուզում մի քիչ մենք լայն նայենք այս միջադեպին ու հասկանանք, թե ինչ է, Ադրբեջանը ինչ է այստեղ ուզեցել ինչի հասնել:

Եթե մենք հետևենք Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, Թուրքիայի հայտարարությունները, ապա մենք միանշանակ գալիս ենք մի եզրակացության՝ որ Իլհամ Ալիևը, իր հայտարարությունն է, որ առաջին պլան դուրս է եկել միջազգային հարաբերություններում ուժի գործոնը, մեկ: Իրենց թվաց, թե միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները կընդունեն, եթե իրենք սկսեն ռազմական գործողություններ ու Ղարաբաղի հարցը լուծեն ուժի տարբերակով, ապա կստանան աջակցություն, կամ էլ, վատագույն դեպքում, իրենք կլինեն չեզոք: Բայց երբ որ սա տեղի ունեցավ, և ստացվեց արձագանք հիմնական կենտրոններից ուժային՝ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները, ՆԱՏՕ-ն, Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՀԱՊԿ-ը, Իրանը, և կարելի է այսպես կրկնել, բոլոր պետությունները հիմնականում և միջազգային կազմակերպությունները, նույնիսկ ՄԱԿ-ը հայտարարություն արեց և կոչ արեց խաղաղության: Դա նշանակում է, որ դա հակասում է Ադրբեջանի ծրագրերին՝ ուժային տարբերակով լուծել: Եվ սա է, այս արձագանքը միջազգային դրեց իրեն ցեյտնոտի, որ ինքը հասկացավ, որ ոչ, այս ճանապարհով չի կարող լուծել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG