Մատչելիության հղումներ

Մոսկվայում ապրիլին կորոնավիրուսից մահացել է ոչ թե 639, այլ 1561 մարդ


Ռուսաստանում մինչև հունիսի 14-ը երկարաձգել են ինքնամեկուսացման ժամկետը, Մոսկվա, 28-ը մայիսի, 2020թ․
Ռուսաստանում մինչև հունիսի 14-ը երկարաձգել են ինքնամեկուսացման ժամկետը, Մոսկվա, 28-ը մայիսի, 2020թ․

Եվրոպան սկսել է թուլացնել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանած արգելքները, սակայն Ասիայի տարբեր շրջաններից ստացվող տեղեկությունները վկայում են, որ դեռ վաղ է խոսել համավարակի ավարտի մասին։

Կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 360 հազար մարդ, ախտահարվածների թիվը գերազանցել է 5 միլիոն 800 հազարը։

Հարավային Կորեայում, որը համարվել է համավարակը խիստ միջոցներով վերահսկողության տակ վերցրած պետություն, նոր դեպքերի բռնկման պատճառով այսօրվանից փակվել է ավելի քան 200 դպրոց։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մայրաքաղաք Սեուլում 24 ժամում գրանցվել էր կորոնավիրուսով ախտահարման 79 նոր դեպք։

Կորոնավիրուսի նոր օջախներ են ի հայտ եկել Ճապոնիայում, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ են չեղարկել արտակարգ դրությունը։

Ֆրանսիայում հունիսի 2-ից կարող են աշխատել ռեստորանների բացօդյա սրահները։ Հաջորդ շաբաթվանից կվերաբացվեն նաև թանգարանները։

Միացյալ Նահանգներում համավարակի զոհերի թիվն անցել է 101 հազարը, իսկ կորոնավիրուսի կապակցությամբ աշխատանքից զրկված մարդկանց թիվն անցել է 40 միլիոնը։

Բրազիլիայում վարակից զոհվել է մոտ 26 հազար մարդ։

Վարակվածների թվով ԱՄՆ-ին և Բրազիլիային հաջորդող Ռուսաստանում ինքնամեկուսացման ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։

Մոսկվայի իշխանությունները վերանայել են վիճակագրությունը և հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի ընթացքում COVID-19 հիվանդությունից մահացել է ոչ թե 639, այլ 1561 մարդ։

XS
SM
MD
LG