Մատչելիության հղումներ

Չեխիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը


Չեխիա - Համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը չեղարկվել է, Պրահա, 25-ը մայիսի, 2020թ․
Չեխիա - Համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը չեղարկվել է, Պրահա, 25-ը մայիսի, 2020թ․

Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով` երկրում գրանցվել է կորոնավիրուսի 9 հազար 140 դեպք։ Մահացել է 319 մարդ, ապաքինվել է 6 հազար 460 հիվանդ։

Մայիսի 19-ից Չեխիայում բնակիչները կարող են հիմնարկներում չկրել պաշտպանական դիմակներ՝ առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանով։

Աշակերտները կարող են կամավորության սկզբունքով հաճախել տարրական դպրոցներ։

Հիգիենայի կանոնների խիստ ապահովման պայմանով արտոնվել է սննդի օբյեկտների փակ սրահների, հյուրանոցների, լողավազանների և հանրային նշանակության այլ հիմնարկների աշխատանքը։

Թույլատրվել է անցկացնել մարզական միջոցառումներ, որոնց մասնակիցների և հանդիսականների թիվը չի գերազանցում 300-ը։ Մայիսի 23-ից վերսկսվել են Չեխիայի ֆուտբոլի առաջին լիգայի խաղերը։

Czech Airlines ավիաընկերութկունը վերսկսել է չվերթներն Օդեսա, Բուխարեստ, Կիև, Ֆրանկֆուրտ և Փարիզ։

Մայիսի 26-ից վերաբացվել են Չեխիայի սահմանները Գերմանիայի և Ավստրիայի հետ։

Օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքը դեռ արգելված է։ Չեխիա ժամանող մարդիկ պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի ստուգման բացասական պատասխանով տեղեկանք և կարանտինի ենթարկվել։

Մայիսի 27-ից վերաբացվել է Չեխիայի և Սլովակիայի սահմանը, սակայն փոխադարձ այցերը կարող են տևել մինչև 48 ժամ։ Նույն կարգն է գործում նաև Հունգարիա մեկնելու և այդ երկրից Չեխիա ժամանելու համար։

XS
SM
MD
LG