Հարավային Կորեայի իշխանությունները կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի պատճառով կրկին կարանտինային սահմանափակումների են դիմում։ Երկրում երկու շաբաթով կփակվեն թանգարանները, այգիները, ցուցասրահները, հայտարարել է առողջապահության նախարար Պակ Նըն Հուն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, ինչը ապրիլի 5-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Ավելի քան 51 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների ընդհանուր թիվը շուրջ 11 հազար 300 է:
Շաբաթներ առաջ Հարավային Կորեայի իշխանություններին հաջողվել էր կանխել համաճարակի տարածումը` զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: Անցած օրերին Սեւուլը զգուշացրեց համաճարակի երկրորդ ալիքի մասին: