Ողջ աշխարհով մեկ կառավարություններն այս օրերին սահմանափակումներ են մտցնում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Տասնյակ պետություններում համազգային կարանտին է, որոշ երկրներում`արտակարգ դրություն: Իսկ ինչպես են կիրառվում այս սահմանափակումները, և ինչ միջոցներ են ձեռնարկվում կարգազանցներին պատժելու համար։
Իտալիայում, որը երեկ գերազանցեց Չինաստանին մահվան ցուցանիշով, մոտ երկու շաբաթ է համազգային կարանտին է. երկրի վաթսուն միլիոն քաղաքացիները տանից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժետության դեպքում`աշխատանքի, բժշկի, դեղատուն կա մթերային խանութ գնալիս: Կարգը խախտողներին սպառնում է 206 եվրոյի տուգանք և անգամ ազատազրկում`մինչև երեք ամիս ժամկետով:
«Սկզբում շատ բարդ էր, բայց հիմա արդեն ակնհայտ է բոլորի համար` պետք է խստագույսն հետևել այս սահմանափակումներին, հակառակ դեպքում ավելի լուրջ խնդրի առջև կկանգնենք», - «Ռոյթերզ»-ին ասել է իտալացի 35-ամյա ուսոիցիչ Մարզիո Տոնոլոն` նկարագրելով կյանքն իր քաղաքում. - «Հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, նոր հվանդների հնարավոր չէ ընդունել, բժիշկներն ու քույրերը հոգնածությունից հազիվ են ոտքի վրա կանգնում: Մենք փորձում ենք խուսափել շփումներիից ոչ միայն փողոցում, այլև տանը: Մենք`այս երկրի բնակիչներս, այս համաճարակի միակ հակաթույնն ենք, ուրեմն ժամանակն է պայքարել դրա դեմ, և դրա լավագույն ճանապարհը տանը մնալն է: Մենք պետք է միմյանցից հեռու լինենք, բայց միաժամանակ`համախմբված. Պարադոքս է գուցե, բայց պե՛տք է դիմանանք»:
Իսպանիայում ոչ միայն ոստիկանները, այլև զինվորականներն են հետևում օրեր առաջ հայտարարված կարանտինին: Կառավարության որոշմամբ, երեկվանից փակ են նաև բոլոր հյուրանոցները. առաջիկա օրերին դրանց մի մաս կդառնա մեկուսարան ու հատուկ հիվանդանոց կորոնավիուսով վարակվածների համար:
«Առջևում մեզ շատ դժվարին շաբաթներ են սպասվում, և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհողությունների», - զգուշացրել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
Իսպանիան, այսօրվա դրությամբ, հիվանդների թվով երրորդն է աշխարհում`Չինաստանից ու Իտալիայից հետո:
Խիստ սահմանափակումները կարծես արդարարացված են. Ոստիկանությունը նախօրեին հաղորդել էր, թե երկրի հարավ-արևելքում`Մուրսիա քաղաքում, բնակիչներից մեկը որոշել է շրջանցել կարանտինն ու փողոց դուրս գալ մուլտֆիլմերի հերոսներից մեկի` Tirex-ի հագուստով:
«Կառավարությունը թույլատրել է միայն շներին հանել զբոսանքի, այն էլ`շատ կարժ ժամանակով», - կարգազանցին հիշեցրել էր ոտսիկանությունը` հորդորելով արկածներ չփնտրել դժվարին այս օրերին:
Սաուդյան Արաբիայում հորդորների հետևից չեն ընկնում. կարգազանցերին սպառնում է խոշոր տուգանք, և անգամ` ազատազրկում: Մասնավորապես, եթե որևէ մեկը թաքցնի, որ հիվանդ է և իշխանություններին չհայտնի իր ճանապարհորդությունների մասին ճշգրիտ տեղեկություններ, կարող է տուգանվել մինչև 130 հազար դոլարի չափով: Բացի այդ, եթե կորոնավիրոսով հիվանդը խախտի երկշաբաթյա կարանտինն ու այդ ընթացքում շփվի այլոց հետ, կարող է ազատազրկվել մինչև հինգ տարի ժամկետով:
«Եթե քաղաքացին տեղյակ է հիվանդության մասին, միտումնավոր տարածում է, և դրա հետևանքով մարդ է մահանում, նրան կարող է մեղադրանք առաջադրվել անզգույշ սպանության հոդվածով», - հայտարարել են իշխանությունները:
Ավստրալիայում ևս ինքնամեկուսացման կաննոնները խախտողներին սպառնում է խոշոր`մինչև 50 հազար դոլարի տուգանք, կրկնակի կարգազանցներին`ազատազրկում: Նոր Զելանդիայի իշխանությունները հատուկ օրենք են մտցրել եկվորների համար:
«Բոլոր նրանք, որ կժամանեն, բայց չեն պահպանի երկշաբաթյա մեկուսացումը, կարող են ոչ միայն տուգանվել, այլև վտարվել երկրից», - հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը:
Միացյալ Նահանգներում, ուր ևս վարակի տարածման տեմպերը վերջին օրերին շեշտակի աճ են արձանագրում, դաշնային իշխանություններն են հետևում կարանտինի պահպանմանը, որոշ դեպքերում`ոստիկանների օգնությամբ: Քենթուքիում, օրինակ, նահանգապետ Էնդի Բեշարի խոսքով, ոստիկանները ստիպված են եղել տներից մեկի մոտ շուրջօրյա հսկողություն սահմանել:
«Մեր քաղաքացիներից մեկը հրաժարվում էր ինքնամեկուսանալ, ուստի մենք քայլեր ձեռնարկեցինք, որ ստիպենք նրան մնալ իր տանը: Համագործակցել ենք դատարանների, ոստիկանների և այլ կառույցների հետ: Հուսով ե,`նման դեպք այլևս չի կրկնվի, սակայն, հստակ է, մենք չենք կարող թույլ տալ, որ մեկը, ով գիտի, որ ինքը հիվանդ է, սպառնա այլոց առողջությանը», - ասել է նահանգապետը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հատուկ ուղերձով էր տարածել` ընդգծելով, որ «կարգապահությունն ու պատասխանատվությունն այս պահին վեր են ամեն ինչից»:
«ժողովրդավարական երկրներում նման սահմանափակումներ կարող են մտցվել միայն լրջագույն հիմքերի դեպքում: Հավատացեք ինձ, հիմա դրանց կարիքն իսկապես կա` մարդկային կյանքեր փրկելու համար», - հայտարարել էր կանցլերը, որը պաշտովարման 15 տարիների ընթացքում առաջին անգամն էր նման հրատապ ուղերձով դիմում ժողովրդին: