ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հանդես է եկել պաշտոնական կոչով` ուղղված երկրի բոլոր քաղաքացիներին, հորդորելով նրանց զերծ մնալ ճանապարհորդություններից:
Ամերիկյան պատմության մեջ աննախադեպ այս փաստաթղթով ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը կոչ է անում համաքաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով զերծ մնալ արտերկիր ուղևորություններից: Արտասահմանում գտնվող ամերիկացիներին Պետդեպարտամենտը կոչ է անում հնարավորության դեպքում վերադառնալ Միացյալ Նահանգներ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա «մնալ այնտեղ, որտեղ գտնվում եք այս պահին, և խուսափել պետական սահմանները հատելուց», նշված փաստաթղթում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը ճամփորդություններից խուսափելու այսպես կոչված «չորրորդ աստիճանի զգուշացում» է պարունակում, որը, որպես կանոն, կիրառվում է ամերիկացիների` դեպի պատերազմական գործողությունների շրջաններ ուղևորությունները կանխելու նպատակով: