Մատչելիության հղումներ

Իտալիան կերկարաձգի խստագույն կարանտինի ժամկետը


Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ամբողջ երկրում մարտի 10-ին հայտարարած համազգային կարանտինի խիստ ռեժիմը կերկարաձգի, քանի որ նոր հիվանդների և մահացածների թիվը շարունակում է ավելանալ։

«Մեր ձեռնարկած միջոցները պետք է երկարաձգենք»,- այսօր Corriere della Sera պարբերականին ասել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն։

Գործող սահմանափակումների համաձայն, Իտալիայի բնակիչները կարող են տներից դուրս գալ միայն աշխատանքի, բժշկական կենտրոն կամ պարենի խանութ գնալու համար։

Այս կարգն ուժի մեջ է մինչև ապրիլի 3-ը, իսկ բացառությամբ պարենի խանութների և դեղատների՝ բոլոր մնացած խանութները պետք է փակ մնան մինչև մարտի 25-ը։

Վարչապետի փոխանցմամբ, սահմանափակումների ժամկետը պետք է անպայման երկարաձգել, քանի որ կացությունն օրըստօրե վատթարանում է։

Իտալիայում մարտի 19-ի վաղ առավոտյան դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 36 հազար դեպք, մահացել է շուրջ 3 հազար մարդ։

Չինաստանում, որտեղ Իտալիայի համեմատությամբ բնակվում է 23 անգամ ավելի շատ մարդ, կորոնավիրուսից մահացել է մոտ 3 հազար 200 հիվանդ։

XS
SM
MD
LG