Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամ է նաև Հայաստանը, այսօր դարձավ հինգ տարեկան. նոր դաշինքի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին:
Հաջորդ հնգամյակի հիմնական խնդիրն է է՛լ ավելի խորացնել ինտեգրացիան, ՏԱՍՍ-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, մարամասնելով՝ 2025 թվականին արդեն պետք է գործեն գազի, նավթի ու նավթամթերքների, ինչպես նաև ֆինանսների ու տրանսպորտի միասնական շուկաներ:
Կրեմլի նախաձեռնությամբ ստեղծված դաշինքին անդամակցում է ետխորհրդային հինգ պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը: Այս տարի կառույցում նախագահությունը կստանձնի Բելառուսը, ըստ այդմ՝ Տիգրան Սարգսյանի փոխարեն փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի լիազորությունները կստանձնի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը: